Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Խաբելով կհասցնեն մինչև 2050 թվական

Խաբելով կհասցնեն մինչև 2050 թվական
13.11.2024 | 15:29

Կառավարության ծրագրով առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է մեկնարկեր 2024 թվականի հուլիսից, ապահովագրական հիմնադրամի ստեղծումով, ինչը չի իրակականացվել։ 2025-ին պետության կողմից ծրագրում պետք է ներառվեին թոշակառուները, ովքեր պիտի օգտվեին փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027-ին պիտի լինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։ Այսօր` նոյեմբերի 13–ին,ԱԺ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի կառավարության ծրագրի համաձայն և հավելեց. «Նշված է կառավարության ծրագրում ընդհանուր ներդրման ժամկետը՝ 2026 թվականը»։

Բնակչության մեծ քանակ տարբեր հիվանդություններից մահանում է, բուժզննվելու, բուժվելու փող չունի, իսկ բիրդան աղա դարձած, փողոցից պալատ ընկածները, փոխանակ բնակչության առողջության համապարփակ ապահովագրության համակարգ գործարկեն, պետբյուջեի մեծ փողերը մսխում են նոր, գերշքեղ ծառայողական ավտոմեքենաներ գնելու, զանազան ֆեստիվառներ, փառատոներ կազմակեերպելու, արտերկիր անիմաստ, թանկ գործուղումների վրա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6812

Մեկնաբանություններ